Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Ինսուլինը ձեռք կբերվի աննախադեպ ցածր գնով

Ինսուլինը ձեռք կբերվի աննախադեպ ցածր գնով

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության արժանացրեց առողջապահության նախարարության  ներկայացրած  «Հայաստանի Հանրապետության կարիքների համար ինսուլին դեղի գնման 2013-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման նախագիծը, որի համաձայն 2013-2019 թվականների կարիքների համար  առողջապահության նախարարությունը մարդկային ինսուլինը ձեռք կբերի  անմիջապես արտադրողից` դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ընկերությունից:


Նախարարությունը բանակցություններ է վարել ինսուլին արտադրող ամենաճանաչված երեք խոշոր կազմակերպությունների հետ` ներկայացնելով իր պայմաններն ու պահանջները։ Ամենից ցածր գինը` մեկ սրվակի համար 3,3 ԱՄՆ դոլլարին համարժեք, առաջարկել է  «Նովո-Նորդիսկ Ա/Ս»-ն։


Արդյունքում հնարավոր կլինի նշված ժամանակաընթացքում ամբողջությամբ բավարարել ինսուլինակախյալ հիվանդների ինսուլինի պահանջարկը` տնտեսելով մեծ գումարներ: 2013թ. տնտեսման արդյունքում արդեն իսկ հնարավոր եղավ պլանավորված 152 000-ի փոխարեն ձեռք բերել շուրջ 189 500 սրվակ ինսուլին կամ շուրջ 37 500 սրվակ ավել, ինչը հանրապետությունում ինսուլինակախյալ հիվանդների իրական պահանաջարկն է:


Հիշեցնենք, որ 2013թ. առաջին կիսամյակի համար առողջապահության նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում ինսուլինը ձեռք էր բերվել 4800 ՀՀ դրամով կամ շուրջ 12 ԱՄՆ դոլլարով, իսկ 3-րդ եռամսյակի համար Սանոֆի Ավենտիս ընկերության հետ կնքված միանվագ մատակարարման պայմանգրով` 6,55 ԱՄՆ դոլարին համարժեք 2684 դրամով: Անմիջապես արտադրող ընկերությունից ձեռք բերելու արդյունքում 2013թ.-ին ինսուլինի ձեռքբերման միջին գնի համեմատ 2014թ-ին տնտեսումը կկազմի շուրջ 323 մլն դրամ, իսկ 2012թ. և 2013թ. առաջին կիսամյակում ինսուլինի ձեռք բերման գնի համեմատությամբ (1սրվակը` 4800 դրամով), 2014թ-ին ինսուլինի գծով տնտեսումը կկազմի շուրջ 602 մլն. դրամ:





Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. gmpnews.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ